Հոդված 6. Օրենքը 47-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-րդ հոդվածով`
Հոդված 6. Օրենքը 47-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-րդ հոդվածով`
«Հոդված 47.1. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԸ
1. Սույն օրենքի 47 հոդվածով սահմանված կարգով որոշված շահութահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր ամսվա ընթացքում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված մեծության 1 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն շահութահարկի ամսական վճարումներ:
2. Նվազագույն շահութահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից 1 տոկոս դրույքաչափով:
3. Նվազագույն շահութահարկը հաշվարկվում է նախորդ ամսվա ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ:
4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող հարկ վճարողների, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող կազմակերպությունների, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:
5. Շահութահարկի արտոնություններից օգտվող կազմակերպությունների նվազագույն շահութահարկը նվազեցվում է արտոնության չափով` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում:
6. Նվազագույն շահութահարկի տարեկան հանրագումարի և հաշվետու տարվա փաստացի շահութահարկի դրական տարբերությունը նվազեցվում է հետագա տարիների շահութահարկից:»: