«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի 2005 թվականի N 1489-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1740-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1740-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. սեպտեմբերի 7
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 1-ի N 1489-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 31-ի N 1740-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողին` զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Ոստիկանությունում ծառայության անցած ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին ու կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված և պետական պատվերի ու միջազգային համաձայնագրերի շրջանակներում սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և վերցվում զինվորական հաշվառման ոստիկանությունում:
3. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված կամ սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված ոստիկանության ծառայողին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու մասին հրամանը:
4. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում պաշտոնի նշանակելու, սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում ծառայողի զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն՝ նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար:
Միջնորդությամբ ներկայացվում են`
ա) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու կամ որպես սովորող հրամանագրվելու մասին հրամանի քաղվածք,
բ) անվանական ցուցակ (ձև N 1),
գ) զինվորական գրքույկ,
դ) ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար՝ զինվորական գրքույկ կամ զորակոչային կցագրման վկայական:
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում՝ հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը կամ զորակոչային կցագրման վկայականը, իսկ պահեստազորի սպաների համար՝ զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն, որտեղ այն պահվում է ծառայողի անձնական գործում` ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Ոստիկանությունում ծառայությունից և ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատված անձի զինվորական գրքույկը կամ զորակոչային կցագրման վկայականը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին (ձև N 2) ուղարկվում են այն զինվորական կոմիսարիատ, որտեղից ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Ձև N 1
Ա Ն Վ Ա Ն Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց Ա Կ
_____________________________ զինկոմիսարիատում զինվորական հաշվառումից
հանելու ենթակա` ոստիկանությունում ծառայության ընդունված անձանց
NN
ը/կ Ազգանունը,
անունը, հայրանունը Ծննդյան
տարեթիվը Պահեստազորի
զինվորական
կոչումը Զինվորահրամա-
նատարական
մասնագիտու-
թյունը, թիվը Ում հրամանով և ինչ պաշտոնի
է նշանակվել, որպես սովորող
հրամանագրվել,
հրամանի համարը, տարեթիվը
և ամսաթիվը Երբ, ում և ինչ ելքի
համարով են
ուղարկվել
հաշվառման
փաստաթղթերը
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատված
զինապարտի մասին