Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-07-24-ից մինչև 2020-07-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-07-25Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի, 2020 թվական N 213-Ա

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 20-ի N 1089-Ա, N 1090-Ա, N 1091-Ա, N 1096-Ա, N 1097-Ա և N 1098-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 23-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Արշակ Ցագոյան», Արմավիրի մարզ, գ. Նալբանդյան.

2) Ա/Ձ «Ժորա Ասատրյան», Արմավիրի մարզ, գ.Նալբանդյան (ՀՎՀՀ 49695244).

3) Ա/Ձ «Ռիմա Բաբայան», Սյունիքի մարզ, Սիսիան համայնք, բն.Ախլաթյան (ՀՎՀՀ 79802921).

4) «Սիլվարդ Տիգրանյան», Արագածոտնի մարզ, ք.Ապարան Զ. Դարյան 28 (ՀՎՀՀ 54667446)

5) Ա/Ձ «Արմենուհի Ղազարյան Արագածոտնի մարզ գ. Ափնագյուղ (ՀՎՀՀ 54700213).

6) Ա/Ձ «Մանուշակ Իսրայելյան», Արարատի մարզ, գ․Նիզամի (ՀՎՀՀ 47728842).

7) Ա/Ձ «Հերոս Ավանեսյան», Արարատի մարզ, գ․Նիզամի Սայաթ-Նովա 5/5

8) Ա/Ձ «Լուսինե Խոջոյան», Տավուշի մարզ, գ. Ենոքավան, (ՀՎՀՀ 70968921).

9) Ա/Ձ «Անահիտ Հարությունյան», Տավուշի մարզ, գ. Կողբ (ՀՎՀՀ 70914402).

10) Ա/Ձ «Հեղինե Խաչիկյան», Տավուշի մարզ, գ. Կողբ, (ՀՎՀՀ 70972041).

11) Ա/Ձ «Անահիտ Անանյան», Տավուշի մարզ, գ. Կողբ (ՀՎՀՀ 70413836).

12) Ա/Ձ «Գևորգ Հովհաննիսյան», Վայոց ձորի մարզ, գ. Ելփին (ՀՎՀՀ 76807656):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։