ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի 2020 թվականի N 438-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 3,809,120 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք COVID-19-ին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 225,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի մատակարարում՝ 632,835 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,544,570 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ
Տ. Ավինյան
2020 թ. հուլիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
հուլիսի 23-ի N 438-Ա որոշման
«ԱՐՁԱԳԱՆՔ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի և հիմնական հիգիենայի պարագաների հասանելիություն միայնակ տարեցներին և հաշմանդամներին։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:
3. Բարեգործը Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վուրթենբերգի երկրամասային գրասենյակ, ք․ Շտուտգարտ, Բադսթր 39/43։
4. Ծրագիրը կատարողը Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Ք․ Երևան, սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 3 809 120 դրամ
7. Բարեգործություն ստացողը 315 միայնակ տարեցներ և հաշմանդամներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 23.07.2020 թ. - 31.07․2020 թ.
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի և հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխում շահառուներին:
Ժամանակահատված՝ 23 հուլիսի 2020 թ․ - 31 հուլիսի 2020 թ․
Բյուջե՝ 3 809 120 դրամ ՝ այդ թվում պարենային ապրանքների ձեռքբերում՝ 3 384 120 դրամ, վառելիքի ծախս՝ 225 450 և մեքենաների պահպանման ծախսեր՝ 199 550 դրամ։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1․ Սննդի և հիգիենիկ փաթեթների ձեռքբերում /գնումների կազմակերպում, տեսակավորում, պահեստավորում/ ` 3 384 120 դրամ
2․ Վառելիքի ձեռքբերում՝ 225 450 դրամ
3. Մեքենաների պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ 199 550 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 425 000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի ծախսեր՝ 225 450 դրամ և մեքենաների պահպանման ծախսեր 199 550 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանի և զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Գերմանական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ
Տ. Ավինյան