Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «31» թվից, իսկ «բ» կետի «29 (երրորդ մաս)» բառերից հետո լրացնել «34 (չորրորդ մաս)» բառերը.
2) օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գազի, ջրամատակարարման և տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին տրվում է դրամական օգնություն` ամսական 3000 դրամի չափով, իսկ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է դրամական օգնություն` ամսական 5000 դրամի չափով, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 1000-ական դրամ:
Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:
Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում և վճարվում է առանձին:
Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:
Դրամական օգնության նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության և ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:»: