ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2020 թվականի N 846-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թվականի
հուլիսի 27-ի N 846-Ա որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2009 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Մելիքյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Խոջոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Դ. Սողոմոնյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Ս. Մարգարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Սանամյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները կատարող (համաձայնությամբ)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ
Կ. Կոստանյան - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ս. Պետրոսյան - Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետ
Համապատասխան մարզպետ
Երևանում՝ Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - «Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Դավթյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան