Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2020 թվականի N 305-Ա

«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից ձեռք բերված, որպես աջակցություն հաշմանդամներին, սայլակների համար նախատեսված բարձերի (3 հատ, 5.35 կգ ընդհանուր քաշով, 799 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 21,600 դրամ և 9 հատ, 24.15 կգ ընդհանուր քաշով, 2,436 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 182 ԱՄՆ-ի դոլար ու 101,000 դրամ բաշխման ցանկը` համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:

(1-ին կետը փոփ. 27.07.20 N 441-Ա)

2. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. հունիսի 8

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հունիսի 8-ի N 305-Ա որոշման

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

1 Մանուկյան Հրաչյա AR0582306-001-07.02.2018 ք. Գյումրի, Ղուկասյանի 57

2 Նախապետյան Շուշանիկ AR0266142-012-14.04.2017 ք․Երևան, Բաշինջաղյանի 175, բն․2

3 Մարգարյան Հմայակ AM0508699-10.11.2011-046 Կոտայքի մարզ, գյուղ Քասախ, Ռ. Սաֆարյան 1, բն. 35

4 Արմեն Ալավերդյան AR0563002-011-22.01.2018 ք․Երևան, Արգիշտիի 11/3, բն. 15

5 Գորանցյան Ալբերտ AR0264927-001-13.04.2017 ք․Երևան, Շիրակի 58 բն. 25

6 Խառատյան Անի AM0225200-033-03.03.2011 Գուգարքի շրջան, 1փ-շ14բն6

7 Արիստակեսյան Արմեն AG0496924-029-02.07.2005 Աշտարակի շրջան, գյուղ Օշական

8 Շահբազյան Իրինա AR0346369-003-26.0.2017 ք․Երևան, Բագրատունյաց 6, բն. 58

9 Հայրապետյան Մուշեղ AH0251482-026-02.11.2006 ք․Արտաշատ, Ազատ Զանգ 8, բն. 14

10 Հայրապետյան Մարիամ AM0266226-008-14.04.2011 ք․Երևան, Շահումյանի 6, տուն 48

11 Խզմալյան Հովհաննես ID004559647 ք․Երևան,Դավթաշեն 35, բն. 6

12 Բալասանյան Էրի ID007429178 Գյուղ Քասախ, քոթեջ տուն 2

13 Փիրուզյան Քրիստինե AG0432498-055-26.03.2005 ք․Ախթալա, Շահումյանի 8, բն. 1

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։