Հոդված 1
Հոդված 1.
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի`
1) 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-րդ ենթակետ.
«8.1) արհեստագործական ուսումնարան՝ ուսումնական հաստատություն, որտեղ իրականացվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր.».
2) 15-րդ ենթակետից հանել «և կատարում է գիտական ուսումնասիրություններ» բառերը.
3) 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ ենթակետ.
«18.1) արհեստագործ՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.».
4) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19) կրտսեր մասնագետ՝ միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրին համապատասխան ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.»: