Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ.Քոչարյան

3 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1556-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված ցանկի Շիրակի մարզի բաժինը լրացնել հետևյալ տողերով.

«գ. Ղարիբջանյան, անավարտ դպրոց

գ. Հովիտ, կովանոց

գ. Մեղրաշատ, խանութ, բուժկետ

գ. Ղազանչի, կերախոհանոց և 2 պահեստ»։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ եռամսյա ժամկետում՝ սահմանված կարգով իրականացնել անավարտ շինարարության օբյեկտների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` այդ համայնքների միջոցների հաշվին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։