Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները) ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու (վիճարկելու) պահանջով ներկայացված վիճարկման հայցերի հիման վրա համապատասխան վարչական ակտերի կատարման կասեցումները սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած, բացառությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ավարտված գործերով դատական ակտերի բողոքարկման և վերաքննության կամ վճռաբեկության կարգով նման գործերի քննության դեպքերի։

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2020 թ. հուլիսի 31

Երևան

ՀՕ-384-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։