ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1273-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՇԱՐՈՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՇԱՐՈՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
հուլիսի 30-ի N 1273-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
1. 7610909000 Կրող կոնստրուկցիաներ Ալյումինե կգ 110 500 Չինաստան 230 000 000
2. 7308909809 Սև մետաղից հավաքովի կոնստրուկցիա՝ ցանկապատ Մետաղալարից ցանցով, ուղղանկյուն հատումով ձողերից սյուներով, ամրակային դետալներով կգ 12 600 Չինաստան 10 200 000
3. 7308300000 Դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր Սև մետաղից դարպասներ
միափեղկ՝ 2 հատ, երկփեղկ՝ 2 հատ կգ 110 Չինաստան 180 000
4. 8544499108 1000Վ Ուժային ալյումինե մալուխ 3X120 մմ.2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,
950 մ կգ 2 250 Չինաստան 1 679 000
5. 8544499108 1000Վ Ուժային ալյումինե մալուխ 3X150 մմ.2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար, 1400 մ կգ 4 050 Չինաստան 2 980 000
6. 8544499108 1000Վ Ուժային ալյումինե մալուխ 3X185 մմ.2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար, 4400 մ կգ 14 500 Չինաստան 11 055 000
7. 8544499108 1000Վ Ուժային ալյումինե մալուխ 3X240 մմ.2 զրահապատ ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար, 3950 մ կգ 15 900 Չինաստան 12 440 000
8. 8544601000 1500Վ մալուխ պղնձից 1X4 մմ.2 մալուխ՝ հաստատուն հոսանքի համար, ուլտրաֆիալետային պաշտպանիչ շերտով, 55000 մ կգ 4 500 Չինաստան 10 025 000
9. 8544499108 1000Վ Ալյումինե մալուխ 1x70 մմ.2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,
210 մ կգ 160 Չինաստան 140 000
10. 8544499108 1000Վ Ալյումինե մալուխ 1X95 մմ.2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,
180 մ կգ 165 Չինաստան 150 000
11. 8544499108 1000Վ Ալյումինե մալուխ 1X120 մմ.2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար,
550 մ կգ 570 Չինաստան 547 000
12. 8544499108 1000Վ Պղնձե մալուխ 1X6 մմ.2 ուժային մալուխ՝ փոփոխական հոսանքի համար, 3000 մ կգ 250 Չինաստան 994 000
13. 8536209008 Անջատիչ (MCCB) 160Ա, 800Վ (30 հատ) անջատիչ կգ 110 Չինաստան 2 230 000
14. 8536209008 Անջատիչ 2500Ա, 900Վ (2 հատ) անջատիչ կգ 150 Թուրքիա 3 700 000
ԸՆԴԱՄԵՆԸ 286 320 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ