ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2020 թվականի N 1283-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 217-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 14-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 217-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 83-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 84-107-րդ կետերով.
84 3916 Ձևավոր պրոֆիլներ պոլիէթիլենից կգ 9.917 209 317
85 3917 Պլ ճկափող չամրանավորած կամ չհամակցած այլ նյութերի հետ կգ 0.545 34 732
86 3920 Տեֆլոնային թաղանթներ պլ նյութերից կգ 0.444 602 707
87 3921 Պլ ծակոտկեն թերթեր կգ 41.843 4 664 100
88 3926 Պլաստմասսայե դետալներ ջրի ապակե շշերում շշալցման հոսքագծի համար կգ 156.072 8 790 911
89 4010 Ռետինե ատամնավոր գոտիներ կգ 48.742 1 941 827
90 4016 Ռետինե տափօղակներ և միջադիրներ կգ 22.789 4 329 202
91 7002 Ապակե խողովակներ կգ 1.329 599 917
92 7308 Սև մետաղից կենտրոնարկող հեծան` մետաղակոնստրուկցիայում օգտագործման համար կգ 14.126 558 243
93 7315 Հոլովակավոր շարժաբեր շղթաներ սև մետաղից կգ 64.755 448 037
94 7318 Վեցանկյուն ակոսավոր գլխիկով հեղույսներ կգ 56.480 1 112 094
95 7320 Պտուտակավոր զսպանակներ` սեղմումով աշխատող կգ 2.105 187 449
96 7326 Մետաղյա ամրակային դետալներ, մետաղյա անկյունակապ դետալ, մետաղյա հոլովակներ կգ 373.894 6 230 882
97 7616 Ալյումինե հեղույսներ կգ 0.458 418 410
98 9002 Օպտիկական անդրադարձիչ khs 301268811150-1հատ, օպտիկական անդրադարձիչ khs 301268818930-1հատ կգ 0.037 7 545
99 9025 Ջերմաստիճանի էլեկտրոնային տվիչ khs pt100 / 4-20ma կգ 0.609 266 097
100 9026 Հեղուկների մակարդակի հսկման տվիչ khs 301262411586-1հատ, հեղուկների մակարդակի հսկման տվիչ khs 301999957751-1հատ կգ 13.254 2 442 118
101 9032 Կափույրների դիրքի կարգավորիչ samson 3725 կգ 1.303 758 614
102 6813 Շփական կենտրոնացնող օղակներ հանքային նյութերից կգ 1.800 2 025 712
103 6815 Գրաֆիտե օղակներ կգ 0.002 5 592
104 7419 Պղնձյա կցորդիչներ կգ 0.597 110 617
105 3506 Սոսինձ ստվարաթղթե արկղերը սոսնձելու համար / hot glue innocoll hmp e5441 կգ 6 600 12 602 362
106 3403 Քսայուղ khs multi grease 01-500gr, քսայուղ khs bearing grease 06-19kg, քսայուղ khs chain fluid 150 01-5l, հիդրավլիկ յուղ khs gear fluid 220 05-22l, հիդրավլիկ յուղ khs lift fluid as 32 08-20l, քսայուղ khs multi grease 01-50kg, հիդրավլիկ յուղ khs pressure fluid 15 11-5l, քսայուղ khs seal & silicone grease 04-900gr, քսայուղ khs multi grease 01-500gr կգ 226 4 252 107
107 8205 Ձեռքի գործիք՝ յուղի սրսկիչ / grease gun two-hand operation կգ 1.27 26 037
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «483 471 163» թիվը փոխարինել «536 095 792» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 3
Երևան