Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. 2019 թվականի հունիսի 1-ից հետո կնքված և նոտարական վավերացում ստացած, ինչպես նաև 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ իրավունքները պետական գրանցման ներկայացնելու՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետը չլրացած անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30-օրյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետը բաց թողնելը կարող է հարգելի համարվել սույն օրենքով սահմանված կարգով, եթե «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասում նշված հիմքերը ծագել կամ առկա են եղել նշված 30-օրյա ժամկետում:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2020 թ. օգոստոսի 3
Երևան
ՀՕ-387-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական: