«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1585-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 8-ի «2005 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-177-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) 2005 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում,
բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հետախուզումն ու Հայաստան վերադարձն իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին,
բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2005 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով,
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովի կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր,
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում, և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
2005 թ. հոկտեմբերի 7
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1585-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան
- ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետ
Մ. Շահգելդյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Խառատյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
Բ. Ոսկանյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1585-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Մարզերի և զինկոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան
Արաբկիր Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
Մաշտոց Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կենտրոնական - Երևան քաղաքի դատախազ
Նոր Նորք - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
Շահումյան
Շենգավիթ - Երևան քաղաքի կայազորի ռազմական
Էրեբունի ոստիկանության բաժնի պետ
Արագածոտն Գ. Գյոզալյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Աշտարակ Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ապարան - ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ
Թալին - մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ
Արարատ Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արտաշատ Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արարատ - ՀՀ Արարատի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
Մասիս - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ
Արմավիր
Ա. Հերոյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Արմավիր Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Էջմիածին - ՀՀ Արմավիրի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Գեղարքունիք Ս. Բարսեղյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
Գավառ Հ. Բաղմանյան - 2 -րդ բանակային կորպուսի հրամանատար
Մարտունի - ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ
Սևան - մարզային ոստիկանության վարչության պետ
Վարդենիս - Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Կրասնոսելսկ
Լոռի Հ. Քոչինյան - ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Վանաձոր Լ. Երանոսյան - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Սպիտակ - ՀՀ Լոռու մարզի դատախազ
Ստեփանավան - մարզային ոստիկանության վարչության պետ
Տաշիր - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժանմունքի պետ
Թումանյան
Կոտայք Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Կոտայք (Աբովյան) Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական - վարչական ապարատի ղեկավար
Հրազդան - ՀՀ Կոտայքի մարզի դատախազ
Չարենցավան - մարզային ոստիկանության վարչության պետ
Նաիրի - Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ
Շիրակ Ռ. Մանուկյան - ՀՀ Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Գյումրի Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Արթիկ - ՀՀ Շիրակի մարզի դատախազ
Աշոցք - մարզային ոստիկանության վարչության
Անի պետի պաշտոնակատար
Ախուրյան - Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Սյունիք Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Կապան Ա. Փայտյան - 1-ին բանակային կորպուսի հրամանատար
Գորիս - ՀՀ Սյունիքի մարզի դատախազ
Սիսիան - մարզային ոստիկանության վարչության պետ
Մեղրի - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Վայոց ձոր Ս. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Եղեգնաձոր Հ. Օհանյան - 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ
Վայք - ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Տավուշ Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
Իջևան Ռ. Գզողյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Տավուշ (Բերդ) - ՀՀ Տավուշի մարզի դատախազ
Նոյեմբերյան - մարզային ոստիկանության վարչության պետ
Դիլիջան - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 6-ի N 1585-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Փարսադանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմա-բժշկական վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Լ. Նանիջանյան - թերապևտ
Վ. Տեր-Գրիգորյան - թերապևտ-սրտաբան
Ս. Թադևոսյան - հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ա. Մուրադյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Ուզանկիչյան - վիրաբույժ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Կ. Բաբայան - մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան - վնասվածքաբան
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան