Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2020 թվականի N 1284-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 419-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 419-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 60-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61-63-րդ կետերով.

61. 9018905001 PVC, PP կոնտեյներներ իր փականներով Արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների վերցման և փոխներարկման համար համակարգեր հատ 3 456 000 Չինաստան 168 408 000

62. 2501009900 Նատրիումի քլորիդ Դեղի հումք՝ նատրիումի քլորիդ (ոչ սննդային) կգ 45 000 ԵՄ, Չինաստան 18 900 000

63. 2933539000 Միացություններ հետերոցիկլային՝ միայն ազոտի հետերաատոմ (ներ) պարունակող, միացություններ՝ կառուցվածքում քինոլինային կամ իզոքինոլինային օղակային համակարգեր (հիդրացված կամ չհիդրացված) պարունակող, այլ, Mօxiflօxaciո HCL Հումք կգ 60 ԵՄ, Չինաստան, Հնդկաստան 16 500 000

2) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «3 429 288 500» թիվը փոխարինել «3 663 096 500» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 3

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։