Հոդված 14.2. Կոմիտեի կառավարման մարմինները
Հոդված 14.2. Կոմիտեի կառավարման մարմինները
1. Կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմակերպությունը ղեկավարում է տարեկան և արտահերթ ժողովների գումարման միջոցով:
2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`
1) Կոմիտեի կանոնադրության հաստատումը.
2) Կոմիտեի դիտորդ խորհրդի (առկայության դեպքում), վերահսկիչ ծառայության (առկայության դեպքում) անդամների և ղեկավարի ընտրությունը, նրանց գործառույթների սահմանումը, լիազորությունների դադարեցումը.
3) Կոմիտեի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը (հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է ընդհանուր ժողովը).
4) չափումներ կատարող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.
5) Կոմիտեի անդամավճարի չափը և այն վճարելու կարգը սահմանելը.
6) գործադիր մարմնի ընտրությունը.
7) Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր։
3. Գործադիր մարմնի և այլ մարմինների գործառույթները, գործունեության կարգը սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ։ Կոմիտեի կանոնադրությամբ կարող են սահմանվել սույն օրենքում չնշված կառավարման այլ մարմիններ ևս։