Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-31-ից մինչև 2006-01-26։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2006-01-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը

գործել է մինչև 2006-01-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը

Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Խորհուրդը բաղկացած է հինգ անդամից:

Խորհրդի անդամները նշանակվում են վեց տարի ժամկետով: Խորհուրդն իր կազմից ընտրում է Խորհրդի նախագահ և տեղակալ: Խորհրդի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետները սահմանվում են սույն օրենքի անցումային դրույթներում:

Խորհրդի նախագահը և անդամներն իրենց աշխատանքներն իրականացնում են վճարովի հիմունքներով` հանրային հեռուստառադիոընկերության միջոցների հաշվին:

Խորհրդի անդամները պետք է լինեն լրագրության, իրավագիտության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, հեղինակավոր և որակյալ մասնագետներ, ունենան բարձրագույն կրթություն և տիրապետեն հայոց լեզվին:

Խորհրդի անդամ չեն կարող լինել`

ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.

բ) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք.

գ) հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.

դ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք:

Խորհուրդը գործում է սույն օրենքի, իր կանոնակարգի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

(մասն ուժը կորցրել է 03.12.03 ՀՕ-69-Ն)

(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.01 ՀՕ-251, փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։