Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-01-ից մինչև 2004-01-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հոդված 41. Պահանջներն Ազգային հանձնաժողովի անդամների նկատմամբ. նրանց վարձատրության կարգը

գործել է մինչև 2004-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 41. Պահանջներն Ազգային հանձնաժողովի անդամների նկատմամբ. նրանց վարձատրության կարգը

Ազգային հանձնաժողովի անդամ կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի լրագրության, հեռուստատեսության և ռադիոյի, տեխնիկայի, մշակույթի, արվեստի, գիտության և իրավագիտության բնագավառներում երկարատև աշխատանքային փորձ, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին:

Ազգային հանձնաժողովի անդամ չեն կարող լինել`

ա) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները.

բ) (կետը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

բ) Հանրային կամ մասնավոր հեռուստառադիոընկերությունների ղեկավարները.

գ) հեռուստառադիոընկերությունների հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձինք, այդ թվում` նաև Հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների աշխատողները:

Ազգային հանձնաժողովը գործում է սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:

Ազգային հանձնաժողովը կարող է լուծարվել սույն օրենքն ուժը կորցրած ճանաչվելու կամ օրենքում փոփոխություն կատարվելու դեպքում:

Ազգային հանձնաժողովի նախագահի և տեղակալի, ինչպես նաև կանոնադրության հիման վրա կազմավորված աշխատակազմի վարձատրության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ազգային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով և իրենց գործունեության հետ կապված ծախսերի համար ստանում են ամսական դրամական փոխհատուցում:

(41-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.02.01 ՀՕ-143, փոփ. 24.10.01 ՀՕ-251)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։