Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը
Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը
Արտոնագրատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն արտոնագիր (լիցենզիա) է տալիս համապատասխան մուծումներ կատարելուց հետո` տասնօրյա ժամկետում:
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային (լիցենզային) վճարը սահմանում է հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:
Հեռարձակման հաճախությունն օգտագործելու համար արտոնագրատերը մուծում է տարեկան եթերավճար, որի չափը հաշվարկվում է` ելնելով միայն հաճախության սպասարկման համար անհրաժեշտ ծախսերից:
(53-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251)
(«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53 հոդվածի 3-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին, 45 հոդվածի և 83.5. հոդվածի 2-րդ կետի պահանջներին հակասող և անվավեր 27.01.21 ՍԴՈ-753 որոշմամբ)