Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-31-ից մինչև 2006-01-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)

Հոդված 48. Հաճախությունների ցանկը

գործել է մինչև 2006-01-26Բացել ARLIS-ում

Հոդված 48. Հաճախությունների ցանկը

Պետական կառավարման հեռահաղորդակցության մարմինը, օգտվելով Հեռահաղորդակցության միջազգային միության (International Telecommunication Union-ITU) ներկայացրած ցուցակից, կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար նախատեսված եթերային հաճախությունների ցանկը և պարբերաբար տրամադրում է Ազգային հանձնաժողովին:

Ազգային հանձնաժողովը`

ա) ըստ անհրաժեշտության, բայց տարին առնվազն մեկ անգամ, հրապարակում է հաճախությունների ամբողջական ցանկը և հայտարարում ազատ (չզբաղեցված) հաճախությունների մրցույթ: Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ.

բ) ամեն տարվա սկզբին սահմանում է մրցույթի անցկացման կարգը, պայմանները և ժամկետները` ելնելով եթերային հաճախությունների առկա վիճակից.

գ) սահմանում է արտոնագրի (լիցենզիայի) համար վճարի չափը և մուծումների կարգը:

(48-րդ հոդվածը լրաց. 03.12.03 ՀՕ-69-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։