Հոդված 54. Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները
Հոդված 54. Արտոնագրերի (լիցենզիաների) գործողության ժամկետները
(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիրը (լիցենզիան) հեռուստառադիոընկերություններին տրվում է`
ա) տասը տարով` կաբելային (լարային) հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար.
բ) յոթ տարով` եթերային հեռուստառադիոհաղորդումների իրականացման համար:
Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) գործողության ժամկետը լրանալուց երկու ամիս առաջ Ազգային հանձնաժողովը հայտարարում է տվյալ հաճախությամբ հեռարձակման արտոնագրման (լիցենզավորման) մրցույթ` ընդհանուր հիմունքներով:
Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի (լիցենզիայի) համար մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`
ա) գործող այն հեռուստառադիոընկերություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
բ) գործող այն ընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ:
Ամբողջական վերահեռարձակման համար սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հեռուստառադիոհաճախությունների 1/5-ը զբաղված չլինելու և վերահեռարձակման հայտի առկայության դեպքում նախապատվությունը կարող է տրվել վերահեռարձակողին:
(54-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.01 ՀՕ-251)