Գլուխ 7 · ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ) ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 57. Դիմում` առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ
Հոդված 57. Դիմում` առանց արտոնագրման (լիցենզավորման) հեռուստառադիոհաղորդումների թույլտվության վերաբերյալ
Առանց արտոնագրի (լիցենզիայի) հեռուստառադիոհաղորդումներ իրականացնողը պարտավոր է գրավոր դիմել Ազգային հանձնաժողով` հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից 40 օր առաջ:
Դիմումը պետք է պարունակի տեղեկություններ`
ա) հեռուստահաղորդումներ իրականացնողի մասին.
բ) սփռման տարածքի մասին.
գ) հեռուստառադիոլսարանի առավելագույն թվի մասին.
դ) հաղորդումների թեմատիկայի, մասնագիտացման և եթերաժամերի մասին: