Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-12-26-ից մինչև 2010-06-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2010-06-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ (ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ)

Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը

գործել է մինչև 2010-06-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 53. Արտոնագիր (լիցենզիա) տալը

Արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձին Ազգային հանձնաժողովն հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) է տալիս օրենքով սահմանված կարգով պետական տուրք մուծելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

(մասը հանվել է 24.10.01 ՀՕ-251)

Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար արտոնագրային (լիցենզային) վճարի չափը կախված է հաղորդչի հզորությունից և սփռման հնարավոր տարածքից: Արտոնագրային (լիցենզային) վճարը սահմանում է հանձնաժողովը. դա չի կարող լինել ավելի, քան սահմանված նվազագույն (հաշվարկային) աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

(մասն ուժը կորցրել է 28.04.09 ՀՕ-109-Ն)

(53-րդ հոդվածը փոփ. 24.10.01 ՀՕ-251, խմբ., փոփ. 28.04.09 ՀՕ-109-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։