Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-12-26-ից մինչև 2010-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 15. Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում

գործել է մինչև 2010-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 15. Հովանավորությունը հեռուստառադիոհաղորդումների իրականացման գործում

(վերնագիրը խմբ. 28.04.09 ՀՕ-109-Ն)

Հովանավորությունը հեռուստառադիոընկերության գործունեությանը աջակցելու և հաղորդումների որակի բարձրացմանը օժանդակելու նպատակով նյութական, ֆինանսական և (կամ) օրենսդրությամբ չարգելված այլ մասնակցության ձև է, որը նպաստում է տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվան, ապրանքանիշի վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։

Հովանավորված ծրագրերի բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին և անկախությանը։

Արգելվում է հովանավորությունը՝

ա) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.

բ) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների համար.

գ) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից։

Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:

Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ` միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:

(15-րդ հոդվածը փոփ. 03.12.03 ՀՕ-69-Ն, խմբ. 16.11.07 ՀՕ-221-Ն, 28.04.09 ՀՕ-109-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։