Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2014-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 9. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը

գործել է մինչև 2014-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 9. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը

1. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:

2. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։