Հոդված 9. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը
Հոդված 9. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերի հեռարձակումը
1. Օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից վերահեռարձակողին տրված լիցենզիայի հիման վրա:
2. Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված հեռուստառադիոընկերություններն օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների ծրագրերը կարող են վերահեռարձակել պայմանագրային հիմունքներով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ՝ վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է: Օրենքով կամ միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել այլ կարգավորումներ:
(9-րդ հոդվածը լրաց. 18.12.15 ՀՕ-202-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-153-Ն)