Անցնել բովանդակությանը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2020-08-13-ից մինչև 2020-08-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-08-14Բացել ARLIS-ում

Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 օգոստոսի, 2020 թվական N 245-Ա

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 11-12-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Վարդուհի Մխիթարյան», Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Երևանյան խճուղի 19 (ՀՎՀՀ 76849093).

2) Ա/Ձ «Արթուր Այվազյան», Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Եղեգնաձոր- Երևան խճուղի 10/5 (ՀՎՀՀ 76816347).

3) Ա/Ձ «Նարեկ Աբրահամյան», Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ (ՀՎՀՀ 76805376).

4) Ա/Ձ «Աշխեն Մանուկյան», Վայոց Ձորի մարզ, գ.Չիվա 1, 19 (ՀՎՀՀ 76849258).

5) Ա/Ձ «Կարեն Հայրապետյան», Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճուղի 18/18 (ՀՎՀՀ 77401256).

6) Ա/Ձ «Ֆեդոսիա Ավագյան», Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Արինի խաչմերուկ (ՀՎՀՀ 77609944).

7) «Զվարթնոց գազ» ՍՊԸ, Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Երևանյան խճուղի (ՀՎՀՀ 04425596).

8) Ա/Ձ «Սուսաննա Ստեփանյան», Վայոց Ձորի մարզ, ք.Վայք, Ջերմուկի խճուղի 2/10 (ՀՎՀՀ 77608211).

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։