Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

13 օգոստոսի 2020 թ. N 759-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 692-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի նոյեմբերի 14-ի «Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտերի, օգտագործման մասին հաշվետվությունների, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման դիմումների, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձման ժամկետի երկարաձգման դիմումի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 692-Ն հրամանով հաստատված N 2 հավելվածի՝

1) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության ձևի բաժին 1-ի 7-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 8-րդ և 9-րդ սյունակներ՝

Ներմուծման (համապատասխանության)

հավաստագրի համարը Դեղի հերթական համարը

8 9

2) «Ներմուծված» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հայտի, օգտագործման մասին հաշվետվության լրացման կարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 8-րդ և 9-րդ ենթակետեր՝

«8) 8-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը,

9) 9-րդ սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրում դեղի հերթական համարը։»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։