Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

24 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1641-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագծի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

բ) որոշման վերնագրից և ամբողջ տեքստից հանել «Շիշկերտ» բառը.

գ) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «Վերիշեն-Շիշկերտ-Ծավ» բառերը փոխարինել «Մեղրի-Վերիշեն-Ծավ-Կապան» բառերով.

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գոյություն ունեցող Մեղրի-Վերիշեն և Ծավ-Կապան ճանապարհահատվածների տեխնիկական չափանիշները համապատասխանեցնել գործող նորմերին։

4.2. Սահմանել, որ նոր ճանապարհահատվածի սկիզբը համարվում է Շիշկերտից դեպի Վերիշեն 14 կմ հեռավորության վրա գտնվող կետը, վերջը` Ծավից դեպի Շիշկերտ 7 կմ հեռավորության վրա գտնվող կետը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. հոկտեմբերի 15

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1641-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ծ

ԿԱՊԱՆ - ԾԱՎ - ՇՎԱՆԻՁՈՐ - ՄԵՂՐԻ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։