Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 օգոստոսի 2020 թվականի N 1375-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 895 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետի 1-ին և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության մասով), 5-րդ և 11-րդ կետերով.».

«6) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության մասով), 11-րդ և 19-րդ բաժիններով.».

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.

«13) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աղյուսակի 16-րդ բաժնով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 24

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։