ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2020 թվականի N 1386-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1031-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաէրոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և գույք ամրացնելու մասին» N 1031-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «NN 1 և 2 հավելվածներում» բառերը փոխարինել «N 2 հավելվածում» բառերով.
2) որոշման 4-րդ կետից հանել «N 1 հավելվածում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ» բառերը.
3) որոշման 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին,» բառերը.
4) որոշման 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և» բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) որոշման N 2 հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով՝
« 3. ՀՀ Արագա-ծոտնի մարզ,
ք. Թալին 1611716 ԱԱՌԿ «Թալին» վարչական շենք
ԱԱՌԿ «Թալին» վարչական շենք հողամաս 0.7833 68,051,980 68,051,980
շենք 125.5 1 7,098,834 1,246,072 5,852,762
4. ՀՀ Սյունիքի մարզ,
ք. Սիսիան 1959361 Ռադիոկայան
Ռադիոկայան հողամաս 0.3820 2,016,960 2,016,960
շենք 67.68 1 3,184,930 938,417 2,246,513
5. ՀՀ Արմա-վիրի մարզ,
գ. Ոսկեհատ 1388773 Կառավարման կայան («ՀԱՌՓ 85»)
Կառավարման կայան («ՀԱՌՓ 85») հողամաս 0.6464 26,456,142 26,456,142
շենք 213.1 1 17,835,583 10,081,288 7,754,295
».
7) N 2 հավելվածի «ընդամենը» տողում «10.555.982» թիվը փոխարինել «122․934․634» թվով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված անշարժ գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
3. Սահմանել, որ սույն որոշման մեջ նշված անշարժ գույքերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 25
Երևան