ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2020 թվականի N 1388-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1545-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԵԼՎԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1545-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-6-րդ կետերով.
« 4. 8712003000 Հարմարեցված հեծանիվներ՝ հեծանվային շեյրինգի համար Հարմարեցված հեծանիվ 26 ԴՅՈՒՅՄ, Sհimaոօ Օuter 7 արագությամբ հեծանվային շեյրինգի համար: Բաղադրիչները ներառում են հարմարեցված ալյումինե խառնուրդի շրջանակ. Sհimaոօ frօոt v-աձև արգելակ, Sհimaոօ back v-աձև արգելակ, Keոda պինդ չիպային օդաճնշական անվադողեր, շղթայի ապահովիչ, արտոնագրված հակաառևանգման համակարգ, պտուտակներ և օղակներ: կգ /հատ 14 000/400 Չինաստան 13 580 000
5. 8526100009 Gps- կողպեքներ հեծանիվների համար GPS, Bluetօօtհ, BLE GPRS հեծանվի հակաառևանգման փական կգ /հատ 900/500 Չինաստան 4 800 000
6. 8711601000 Էլեկտրական հեծանիվներ՝ սկուտեր շարժիչի հզորությամբ Հարմարեցված ԷԼԵԿՏՐԱԿԱՆ հեծանիվ 10 ԴՅՈՒՅՄ, 250ՎԱՏՏ, 36V 10.4Aհ շարժական լիցքավորվող մարտկոցով հեծանվային շեյրինգի համար կգ /հատ 19 600/ 400 Չինաստան 23 040 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «26 415 000» թիվը փոխարինել «67 835 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 25
Երևան