Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2020 թվականի N 1409-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ և 68-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 3 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. «Արարատի տարածաշրջան» բաժնի՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3․ Վերակազմակերպել «Վեդու ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 51.140.00334)` այն միացնելով «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 222.120.00898):

Ստորև ներկայացված է «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առաջարկվող կառուցվածքը`

«Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն Մահճակալների թիվը 2020 թ․ դրությամբ Մահճակալների նախատեսվող թիվը

Վիրաբուժական 14 14

Թերապևտիկ 10 10

Մանկական 8 8

Ինֆեկցիոն 8 8

Գինեկոլոգիական 0 20

Մանկաբարձական 0 30

Ընդամենը 40 90

»,

բ. 8-րդ կետի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել։

2. Հայաuտանի Հանրապետության Արարատի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում ավարտել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:

3. Սահմանել, որ սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. օգոստոսի 28

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 օգոստոսի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։