ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2020 թվականի N 515-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Direct Relief» ոչ առևտրային կազմակերպության կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով կորոնավիրուս-CՕVID-19 հակահամաճարակային կանխարգելման և Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ստացված բեռի (դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ, 7 տեղ, 1,240.5 կգ ընդհանուր քաշով, 912,092.66 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,427.90 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2020 թ.
օգոստոսի 28-ի N 515-Ա
որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
ՀԱՀ DR Air 193 »80124024
Հ/Հ Դոնոր Նկարագրություն Ստացող Կոդ Արկղ Քաշ (lbs) Արժեք
(ԱՄՆ դոլար)
1 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Թորոսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն SC 193-01 2 1,006 671,388.09
2 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Թորոսյան Ա. - ՀՀ առողջապահության նախարարություն SC 193-02 1 250 6,260.22
3 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Ավետիսյան Կ. - ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն SC 193-03 1 181 21,439.14
4 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Ղազարյան Ս. - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ SC 193-04 1 637 9,206.22
6 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Աղաջանովա Ե. - «Մուրացան» բժշկական կենտրոն SC 193-06 54,004.00
5 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Հովակիմյան Ա. - «Սուրբ Գրիքոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն SC 193-05 1 291 136,266.15
7 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) Դեղեր Դանիելյան Ս. - Արյունաբանական կենտրոն SC 193-07 3,746.00
8 Հայաստան - Արցախ հիմնադրամ (Direct Relief) ԲՆԱ Ավետիսյան Կ. - ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն SC 193-08 1 370 9,782.84
Ընդամենը 7 2,735 912,092.66
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան