ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 810-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝
1. Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ծովափնյա ճեմուղու կառուցման (շուրջ 10 կմ) և դրա հարակից տարածքներում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հատվածներում, ինչպես նաև ճեմուղու կառուցման համար անհրաժեշտ հատվածներից մինչև լիճն ընկած տարածքներում առկա համապատասխան իրավունքի գրանցում ստացած հողամասերի և (կամ) շինությունների նկատմամբ իրավատեր հանդիսացող սուբյեկտների հետ համապատասխան գույքերի գնահատման և հետագա հնարավոր փոխհատուցման չափերի որոշման, ինչպես նաև այդ հատվածներում առկա ապօրինի շինությունների օգտագործողների հետ դրանց ապամոնտաժման հարցերը քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնելու և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար ժամկետ սահմանել 2020 թվականի օգոստոսի 17-ը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
հուլիսի 16-ի N 810-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Սանոսյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Սարգսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ս. Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
Վ. Մելիքյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Գ. Հասրաթյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող
Ա. Շահբազյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
Ա․ Խլոյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 28.08.20 N 985-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան