Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 օգոստոսի 1995 թվականի N 25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

1. Ընդունել ի գիտություն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած «Հայաստանի Հանրապետության ավտոմայրուղիների նորոգման ծրագրի» վարկային համաձայնագրի վերաբերյալ Միջազգային զարգացման ընկերակցության հետ բանակցությունների մասին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Հ. Քոչինյանի հաղորդումը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքվելիք «Հայաստանի Հանրապետության ավտոմայրուղիների նորոգման ծրագրի» վարկային համաձայնագրի նախագծին:

3. Լիազորել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետության ավտոմայրուղիների նորոգման ծրագրի» վարկային համաձայնագիրը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ու մյուս շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության ավտոմայրուղիների նորոգման համար տրամադրվող վարկի վերադարձման ծրագիրը և վարկի վերադարձելիության կարգը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։