Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1451-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 678-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-19-րդ կետերով.

« 16. 9616109000 Սրվակների

պլաստմասսայե հեղուկացիր գլխիկներ Պլաստմասսայե հեղուկացիր գլխիկներ- նախատեսված է ընկերության հեղուկ դեղաձևերի փաթեթավորման համար, որի մեկ փչոցը համարժեք է 1 մլ հեղուկի։ Ցողացրի բարձրությունը կազմում է 34,5 մմ, տրամագիծը՝ 27,5 մմ կգ 3 000 Չինաստան, Իրան 15 680 000

17. 2905450009 Գլիցերին (Glycerol BP) դեղագործական ակտիվ դեղանյութ կգ 2000 Չեխիա, Հնդկաստան, Չինաստան 33 000 000

18. 7010907900 Ապակյա դեղագործական սրվակներ սրվակներ` 30 մլ հատ 165 000 Իրան, Գերմանիա, Չինաստան 6 322 000

19. 3923509000 Պոլիմերային կափարիչներ դեղագործական սրվակների համար պոլիմերային կափարիչներ կգ 700 Իրան, Գերմանիա, Չինաստան 7 900 000

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «192 890 000» թիվը փոխարինել «255 792 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։