ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2020 թվականի N 1460-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 991-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 991-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով`
«11. 8406810000 Շոգետուրբին Siemens SST600 85 MW հատ/կգ 1 / 442110,16 Գերմանիա 9 146 204 332».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «14 556 782 132» թիվը փոխարինել «23 702 986 464» թվով։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. սեպտեմբերի 4
Երևան