Հոդված 228. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը
Հոդված 228. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը
1. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման կամ շահագործումից հանելու կամ տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(228-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)