11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2020 թվականի N 1483-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «բնակելի տարածության վարձակալության» բառերը փոխարինել «բնակարանի» բառով.
2) նախաբանը «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի» բառերով.
3) 1-ին կետի «զ» ենթակետից հանել «գործող» և «տրանսպորտային» բառերը.
4) 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի առավելագույն չափը` համաձայն N 7 հավելվածի:
N 7 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:
Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:
Սույն որոշմամբ սահմանված՝ դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:
Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս, օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից անհրաժեշտության դեպքում՝ հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)՝ առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում՝ փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:».
5) N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
11.09.2020
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1483-Ն որոշման
«Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ
NN
ը/կ Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ
1 2 3 4
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ(Վաշինգտոն) $2,860 $2,550
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Նյու Յորք) $3,500 $3,400
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Լոս Անջելես) $2,900 $2,800
4. Ավստրիայի Հանրապետություն
(Վիեննա) € 1,700 € 1,600
5. Արաբական Միացյալ Էմիրություններ
(Աբու Դաբի) $2,000 $1,900
6. Արաբական Միացյալ
Էմիրություններ (Դուբայ) $2,100 $2,000
7. Արգենտինայի
Հանրապետություն (Բուենոս Այրես) $1,800 $1,700
8. Բելառուսի
Հանրապետություն (Մինսկ) $900 $800
9. Բելգիայի Թագավորություն
(Բրյուսել) € 1,700 € 1,600
10. Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն
(Բրազիլիա) $1,800 $1,700
11. Բուլղարիայի Հանրապետություն
(Սոֆիա) € 1,100 € 1,000
12. Գերմանիայի Դաշնային
Հանրապետություն (Բեռլին) € 1,600 € 1,400
13. Եգիպտոսի Արաբական
Հանրապետություն (Կահիրե) $1,700 $1,600
14. Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն
(Ադիս Աբեբա) $ 3000 $ 2000
15. Թուրքիայի
Հանրապետություն (Ստամբուլ) $1,300 $1,200
16. Թուրքմենստան
(Աշխաբադ) $900 $800
17. Ինդոնեզիայի Հանրապետություն
(Ջակարտա) $1,700 $1,600
18. Իսպանիայի Թագավորություն
(Մադրիդ, Վալենսիա) € 1,800 € 1,700
19. Իսրայելի Պետություն
(Թել Ավիվ, Երուսաղեմ) $2,200 $2,100
20. Իտալիայի
Հանրապետություն (Հռոմ) € 1,750 € 1,650
21. Իրանի Իսլամական Հանրապետություն
(Թեհրան) $1,200 $1,100
22. Իրաքի Հանրապետություն
(Բաղդադ) $1,800 $1,700
23. Լեհաստանի
Հանրապետություն (Վարշավա) € 1,100 € 1,000
24. Լիբանանի Հանրապետություն
$1,250 $1,150
25. Լիտվայի Հանրապետություն
(Վիլնյուս) € 1,200 € 1,100
26. Կանադա
(Օտտավա) $1,700 $1,600
27. Հնդկաստանի
Հանրապետություն (Դելի) $1,250 $1,150
28. Հունաստանի Հանրապետություն
(Աթենք) € 1,450 € 1,350
29. Ղազախստանի
Հանրապետություն (Աստանա) $950 $850
30. Ճապոնիա
(Տոկիո) $4,000 $3,700
31. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
(Լոնդոն) £2,300 £2,200
32. Մեքսիկայի Միացյալ
Նահանգներ (Մեխիկո) $2,500 $2,400
33. Մոլդովայի
Հանրապետություն (Քիշնև) $800 $700
34. Նիդերլանդների Թագավորություն
(Ամստերդամ, Հաագա) € 1,800 € 1,700
35. Շվեդիայի Թագավորություն
(Ստոկհոլմ) € 2,400 € 2,300
36. Շվեյցարիայի Համադաշնություն
(Ժնև) 3,500 CHF 3,400 CHF
37. Չեխիայի Հանրապետություն
(Պրահա) € 1,450 € 1,350
38. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
(Պեկին) $1,400 $1,300
39. Ռումինիայի Հանրապետություն
(Բուխարեստ) € 1,000 € 900
40. Ռուսաստանի Դաշնություն
(Մոսկվա) $1,900 $1,800
41. Ռուսաստանի Դաշնություն
(Սանկտ Պետերբուրգ) $1,250 $1,150
42. Ռուսաստանի Դաշնություն
(Դոնի Ռոստով) $1,200 $1,100
43. Ռուսաստանի Դաշնություն
(Սոչի) $1,300 $1,200
44. Սիրիայի Արաբական Հանրապետություն
(Դամասկոս) $1,000 $900
45. Սիրիայի Արաբական
Հանրապետություն (Հալեպ) $800 $750
46. Վատիկան € 1,750 € 1,650
47. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն
(Հանոյ) $1,100 $1,000
48. Վրաստան
(Թբիլիսի) $700 $650
49. Վրաստան
(Բաթում) $700 $600
50. Ուկրաինա
(Կիև) $1,400 $1,300
51. Ուկրաինա
(Օդեսա) $1,100 $1,000
52. Քատարի Պետություն
(Դոհա) $ 2,840 $ 2,740
53. Քուվեյթի Պետություն
(Էլ Քուվեյթ) $3,200 $3,100
54. Ֆրանսիայի Հանրապետություն
(Փարիզ) € 2,600 € 2,500
55. Ֆրանսիայի
Հանրապետություն (Ստրասբուրգ) € 1,450 € 1,350
56. Ֆրանսիայի
Հանրապետություն (Լիոն) € 1,250 € 1,150
57. Ֆրանսիայի
Հանրապետություն (Մարսել) € 1,250 € 1,150»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: