Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-01-01-ից մինչև 2005-05-30։Բացել գործող տեքստը

Հոդված 4. Հաստատագրված վճարի չափը

գործել է մինչև 2005-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 4. Հաստատագրված վճարի չափը

1. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և մաքսային արժեքից անկախ` հաստատագրված վճարի չափը ներմուծվող յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանվում է`

- բենզինի համար` 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,

- դիզելային վառելիքի համար` 65 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. Վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից անկախ` շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է`

- բենզինի համար` տվյալ ամսվա բենզինի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, և`

- դիզելային վառելիքի համար` տվյալ ամսվա դիզելային վառելիքի իրացումից ստացվող հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս իրացված յուրաքանչյուր մեկ տոննայի հաշվով 3 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։