«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մայիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 32210199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 մայիսի 2010 թ.
ք. Երևան N 163-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ՔԱՐՏԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Աշխարհագրական անվանումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի, 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներով՝
(նախաբանը խմբ. 09.09.20 N 214-Ն)
Հրամայում եմ՝
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ձևաթուղթը համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման ձևաթուղթը համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարարանի քարտի ձևաթուղթը համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 24.10.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների հաշվառման ու գրանցման ձևաթղթերը հաստատելու մասին» N 754-Ն հրամանը:
4. (կետն ուժը կորցրել է 09.09.20 N 214-Ն)
5. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տասներորդ oրը:
Կոմիտեի նախագահ՝ Ե. Զախարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
2010 թվականի մայիսի 11-ի
N 163-Ն հրամանի
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
N Աշխարհագրա-
կան օբյեկտի անվանում-(ներ)ը Աշխարհա-գրական օբյեկտի
անվանման կարգա-
վիճակը Աշխարհա-գրական օբյեկտի գտնվելու վայրը
(մարզ, համայնք) Տեղագրական քարտեզի թերթի (թերթերի) համարը (համարները) Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները՝ վայրկյանի տասնորդական ճշտությամբ Աշխարհա-գրական օբյեկտի տիպը Աշխարհա-գրական օբյեկտի ենթատիպը Աշխարհա-գրական օբյեկտի տեսակը Աշխարհա-գրական օբյեկտի անվանման աղբյուրը Հանձնա-ժողովի եզրակա-ցության համարը, տարեթիվը,
ամիսը և ամսաթիվը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
(հավելվածը խմբ. 19.06.13 N 181-Ն, փոփ. 09.09.20 N 214-Ն)
Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
2010 թվականի մայիսի 11-ի
N 163-Ն հրամանի
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
Հ/հ Աշխարհագրական օբյեկտի գրանցման ենթակա անվանումը Օբյեկտների անվանման հաստատման որոշման համարը, տարեթիվը և տողի համարը Աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները՝ վայրկյանի տասնորդական ճշտությամբ
Մարզ Համայնք Երկայնություն Լայնություն
I II III IV V
Հ/հ Տեղագրական քարտեզի անվանաթերթ(երի)ի համար(ներ)ը *Օբյեկտի ծածկագիրը՝ ներառելով մարզի, համայնքի և բնակավայրի ծածկագրերը Աշխարհագրական օբյեկտի անվանման տառադարձությունը
Լատինատառ Կիրիլիցա
I VI VII VIII
Հ/հ Աշխարհագրական օբյեկտի անվանման գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը Գրանցումը կատարող անձի ազգանունը և ստորագրությունը
I IX X
(հավելվածը խմբ. 19.06.13 N 181-Ն, փոփ. 09.09.20 N 214-Ն)
Հավելված N 3
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի
2010 թվականի մայիսի 11-ի
N 163-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆ
Աշխարհագրական Օբյեկտի Գրանցման Քարտ
1. Հիմնական տեղեկություններ
Անվանման ծածկագիրը՝ ներառելով մարզը, համայնքը և բնակավայրը Որոշման համարը և տարեթիվը
Անվանումը
Տեսակը Անվանակոչման ամսաթիվը
2. Աշխարհագրական օբյեկտի գտնվելու վայրը
Մարզ Համայնք
3. Օբյեկտի աշխարհագրական կոորդինատները վայրկյանի տասնորդական ճշտությամբ
Լայնություն Երկայնություն
Տեղագրական քարտեզի անվանաթերթի համարը
(հավելվածը խմբ. 19.06.13 N 181-Ն, լրաց., փոփ. 09.09.20 N 214-Ն)