Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 1995 թվականի N 305

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համակարգը բարելավելու բյուջեի ծախսերի, պարտքերի, ակտիվների կառավարումը կարգավորելու և դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատում գանձապետության գլխավոր վարչություն:

2. Գանձապետության համակարգի կազմակերպական հարցերը լուծելու համար ստեղծել օպերատիվ խումբ, հետևյալ կազմով`

Լ. Բարխուդարյան - ՀՀ ֆինանսների նախարար (նախագահ)

Ռ. Բարսեղյան - ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

Պ. Սաֆարյան - ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ

Ե. Աբգարյան - ՀՀ մաքսային վարչության պետ

Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Բադալյան - Հայէկոնոմբանկի վարչության նախագահ

Ա. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ

Զ. Բարսեղյան - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության

ֆինանսական քաղաքականության բաժնի վարիչ

Օպ Նիգամ - գանձապետության հարցերով ՀՀ ֆինանսների նախարարության խորհրդական (Միջազգային վալյուտային հիմնադրամից)

3. Օպերատիվ խմբին`

ա) ստեղծել աշխատանքային խումբ և սկսել գանձապետության համակարգի կազմակերպման աշխատանքները: Աշխատանքային խմբի վարձատրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին` ըստ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի.

բ) նախապատրաստել գանձապետության կանոնադրության նախագիծ և մինչև1995 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։