Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 2020-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2020 թվականի N 552-Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 2020-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝

1. Ստեղծել Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Տրանսպորտի և առևտրի 2020-2040 թվականների ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2020 թ. սեպտեմբերի 11

Երևան

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 11-ի N 552-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 2020-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Բագրատ Բադալյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Արմեն Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ավագ Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Եգոր Կարապետյան - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ

Անետա Բաբայան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

Գալուստ Պողոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։