Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան N 273-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) N 1 հավելվածի 2-րդ կետում «գրականության» բառից հետո «սպորտի» բառը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերով.

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետով.

«3.1. Անձիք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:».

3) N 1 հավելվածի 62-րդ կետի 4-րդ ենթակետը «Երևան քաղաքի» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կուլտուրայի և» բառերով:

Երևանի քաղաքապետի

առաջին տեղակալ Հ. Սարգսյան

8 սեպտեմբերի 2020 թ.

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։