Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

18.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2020 թվականի N 1064-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա որոշման N 2 հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Հանձնաժողովի անդամի կողմից իր լիազորությունները և պարտականությունները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու՝ ներառյալ հանձնաժողովի երեք և ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հանձնաժողովի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է հանձնաժողովի երեք և ավելի նիստերից և այդ կապակցությամբ չի ներկայացրել բացատրություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին» N 1986-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում սահմանված կարգով հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների լիազորությունները դադարեցվելու դեպքում վերջիններիս առաջադրող մարմինն իրավասու է ներկայացնելու նոր անդամի թեկնածություն: Հանձնաժողովի անդամի կողմից, աշխատանքային պլանին համապատասխան, իրեն վերապահված աշխատանքները և գործառույթները չկատարվելու կամ ոչ պատշաճ և ոչ ժամանակին կատարվելու դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է քվեարկության դրվել հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը: Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։