Հոդված 256
Հոդված 256.
Վաշտի զինվորներն ու սերժանտները կայազորի սահմանները ծառայողական առաջադրանքների կատարման, ինչպես նաև կինո, թատրոն և հասարակական այլ հիմնարկներ են գնում խմբով` սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից վաշտի հրամանատարի նշանակած ավագի գլխավորությամբ:
Սպաներից կամ ենթասպաներից նշանակված ավագը հավաքում է խմբի ողջ անձնակազմը, շարում և զննում է, կազմում է ցուցակը և անձնախմբի պատրաստ լինելու մասին զեկուցում վաշտի հրամանատարին կամ նրան փոխարինող անձին: Թույլտվություն ստանալով` նա անձնախումբը տանում է նշանակված վայրը:
Սերժանտներից նշանակված ավագը շարում է անձնախումբը և այն ներկայացնում վաշտի սերժանտի կամ նրան փոխարինող անձի զննմանը, նրանից ստանում իր արձակման գրությունը և խմբի ցուցակը` վաշտի հրամանատարի ստորագրությամբ: Ավագի հետ մեկնողների ընդհանուր թիվը նշվում է նաև նրա արձակման գրության մեջ: Այնուհետև ավագն անձնախումբը ներկայացնում է գնդի հերթապահին:
(256-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)