Հոդված 171
Հոդված 171.
Շինելները, դաշտային տաք բաճկոններն ու տաբատները, կիսամուշտակները, գլխարկները, համալրված իրապայուսակները պահվում են զորանոցի շինություններում տեղավորված հատուկ պահարաններում, իսկ պողպատյա սաղավարտները, անհատական պաշտպանության միջոցները, բացի հակագազերից` նաև դարակաշարերում, տոնական հագուստը, մարզական համազգեստը և աշխատանքային հագուստը` վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահման համար նախատեսված պահեստանոցի պահարաններում: Հատուկ հագուստը պահվում է ննջարաններից դուրս գտնվող պահարաններում: Համապատասխան պայմանների առկայության դեպքում զինվորական և մարզական համազգեստներն ու զինծառայողների անձնական իրերը կարող են պահվել անհատական պահարաններում (պահախորշերում):
Բոլոր տեսակի համազգեստները պահելու համար նախատեսված տեղերը կցվում են զինծառայողներին և դրանց վրա ամրացվում է ցուցակ` զինծառայողի զինվորական կոչման, ազգանվան և անվան ու հայրանվան սկզբնատառերի նշումով:
Ամենօրյա հագուստն ու կաշեգոտին քնից առաջ կոկիկ և միակերպ դասավորում են աթոռակի վրա, կոշիկները դրվում են մահճակալի մոտ, ոտքերի կողմում: Հագուստը, սպիտակեղենը և կոշկեղենը անհրաժեշտության դեպքում չորացնում են չորանոցներում:
Լուսանկարչական ապարատների, ձայնագրիչների, ռադիոընդունիչների և կենցաղային ռադիոէլեկտրոնային այլ տեխնիկայի պահպանման համար և օգտագործման կարգը զինծառայողների համար սահմանում է գնդի հրամանատարը: