Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 280
Հոդված 280.
Օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, բացի վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբից, իրականացնում է ստորաբաժանման ավագը կամ նշանակված այլ պաշտոնատար անձ: Գումարտակից (դիվիզիոնից) կամ զորամասից նշանակված օրվա վերակարգի նախապատրաստումը կազմակերպում են համապատասխան հրամանատարները և անցկացնում նրանց տեղակալները:
Պահակախմբի նախապատրաստումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային զինծառայողների կանոնագրքին համապատասխան:
(280-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն)