Հոդված 345
Հոդված 345.
Բուժզննումների ենթարկվում են`
գնդի ամբողջ անձնակազմը` նախքան կանխարգելիչ պատվաստումներ կատարելը.
բոլոր սերժանտներն ու զինվորները` բաղնիքում լողանալուց առաջ.
հերթապահ ուժերի (հերթափոխների) անձնակազմը` նախքան մարտական հերթապահության (մարտական ծառայության) անցնելը.
այն զինծառայողները, որոնց աշխատանքը կապված է անբարենպաստ գործոնների հնարավոր ազդեցության հետ, ինչպես նաև անձինք, որոնք գտնվում են դիսպանսերային անընդհատ հսկողության տակ` նրանց համար սահմանված ժամկետներում.
ճաշարաններում, մթերային պահեստներում, ջրամատակարարման օբյեկտներում, հացի փռերում, բաղնիքներում, լվացքատներում մշտապես աշխատող անձինք և սանիտարները` շաբաթական մեկ անգամ.
ճաշարանում վերակարգի նշանակած անձնակազմը` մինչև օրվա վերակարգի հերթափոխը.
արձակուրդից, գործուղումներից, նոր ժամանած ժամկետային ծառայության բոլոր զինծառայողները, ինչպես նաև ապաքինումից հետո բուժական հիմնարկներից վերադարձած անձինք` գունդ ժամանելու օրը, մինչև ստորաբաժանումներ ուղարկվելը.
վարորդները` ուղերթ դուրս գալուց առաջ.
մարտական միջոցառումների մասնակիցները` մրցումներից առաջ.
կարգապահական վաշտ ուղարկվող, ինչպես նաև կարգապահական վաշտից ծառայության վայր վերադարձող զինծառայողները:
Խորացված բժշկական քննության են ենթարկվում սպայական, ենթասպայական կազմերի և շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, ինչպես նաև պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական ծառայողները` տարեկան 1 անգամ` զինվորական բուժհիմնարկներում, իսկ պլանային բուժզննման են ենթարկվում շարքային կազմի պարտադիր զինծառայողները` տարեկան 2 անգամ` ուսուցման ձմեռային և ամառային փուլերից առաջ:
Շարքային կազմի պարտադիր զինծառայողները խորացված բժշկական քննության կարող են ենթարկվել` ելնելով առողջական վիճակից:
(345-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)